Մարտի 6-ին, ժամը 18։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի թիվ 11/1 շենքի բնակարաններից մեկում քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել կախվելու միջոցով:
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները կանխել են քաղաքացի Ե. Ս.-ի (ծնված 1982 թ.) ինքնասպանության փորձը: