Հետևեք մեզ։

Երևանի Աշտարակի խճուղում վթարի ենթարկված 22-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է

13:59, 07 մարտ 2024
Երևանի Աշտարակի խճուղում վթարի ենթարկված 22-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է

Մարտի 6-ին, ժամը 2.20-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենան Երևանի Աշտարակի խճուղում դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել բետոնե և երկաթե արգելապատնեշներին ու գլխիվայր հայտնվել Հալաբյան փողոցի հարակից տարածքում:

 

22-ամյա Վիլեն Քոչարյանը՝ «կլինիկական մահ» ախտորոշմամբ, և 25-ամյա Սերգեյ Չալյանը՝ «գանգուղեղային տրավմա և պոլիտրավմա» ախտորոշմամբ, տեղափոխվել են հիվանդանոց:


Ժամը 6.43-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Վիլեն Քոչարյանը, գիտակցության չգալով, ժամը 3.30-ին մահացել է:


Նախաձեռնվել է քրեական վարույթ: