Հետևեք մեզ։

Քաղաքացին փորձել է նետվել Դավթաշենի կամրջից

14:55, 07 մարտ 2024
Քաղաքացին փորձել է նետվել Դավթաշենի կամրջից

Մարտի 7-ին, ժամը 12։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Դավթաշենի կամրջից։

 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

 

Փրկարարները կանխել են Հ․ Մ․-ի (ծնված 1991 թ․) ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:  

 

Հոգեբանը տեղում քաղաքացու հետ վարել է հոգեբանական զրույց: