Հետևեք մեզ։

Իմ կյանքը երբեմն համեմատում եմ ջրվեժի հետ՝ կանգնում ես ջրվեժի տակ, այն անվերջ հորդում է. Պուտին

15:28, 07 մարտ 2024
Իմ կյանքը երբեմն համեմատում եմ ջրվեժի հետ՝ կանգնում ես ջրվեժի տակ, այն անվերջ հորդում է. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր կյանքի անվերջ իրադարձությունների շարքը համեմատել է ջրվեժի հետ և նշել, որ ամեն ինչ հիշում է նույնիսկ ընտանիքի հետ շփվելիս։


«Գիտե՞ք, իմ կյանքը բաղկացած է անսահման թվով տարբեր իրադարձություններից և զբաղմունքներից, երբեմն այն համեմատում եմ ջրվեժի հետ՝ կանգնում ես ջրվեժի տակ, այն անվերջ հորդում է։ Նույնիսկ երբ ես իմ սիրելիների հետ եմ, փորձում եմ ցույց չտալ և ձևացնում եմ, թե հակառակն է, ամեն ինչ լավ է, մենք հանգստանում ենք, բայց ես գիտեմ, որ 5 րոպեից այսինչը պետք է զանգի ինձ, 10 րոպեից ես պետք է զանգեմ այսինչին և կես Ժամից կլինի այսինչը, ես պետք է հասկանամ, թե ինչ է տեղի ունեցել, և եթե պետք է, ինչ-որ կերպ արձագանքեմ սրան կամ ինչ-որ բան հարմարեցնեմ»,- ասել է նախագահը Կրասնոդարի բարձրագույն ռազմական ավիացիոն դպրոցի շրջանավարտների հետ հանդիպմանը։