Հետևեք մեզ։

Ֆրանսիայի կողմից Ուկրաինային աջակցելու «սահմաններ չկան»․ Մակրոն

16:56, 07 մարտ 2024
Ֆրանսիայի կողմից Ուկրաինային աջակցելու «սահմաններ չկան»․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ընդդիմության ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ֆրանսիայի կողմից Ուկրաինային աջակցելու «սահմաններ չկան», հաղորդում է BFMTV հեռուստաալիքը։
«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հինգշաբթի բացատրել է կուսակցությունների ղեկավարներին, որ «չկան սահմաններ» և «կարմիր գծեր» Ուկրաինային Ֆրանսիայի աջակցության հարցում», - հաղորդում է հեռուստաալիքը՝ հղում անելով Կոմունիստական ​​կուսակցության ղեկավարին։

.
Ավելի վաղ Մակրոնը հայտնել էր, որ Փարիզի և Կիևի միջև անվտանգության համաձայնագիրը ստորագրվել է տասը տարի ժամկետով և ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինան չի անդամակցել ՆԱՏՕ-ին։ Նա ասել է, որ համաձայնագիրը ներառում է 2024 թվականին Ուկրաինային 3 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն հատկացնելը։ Մակրոնի խոսքով՝ համաձայնագիրը վերաբերում է Ուկրաինային ժամանակակից զինտեխնիկայի մատակարարմանը, որը համատեղելի է ՆԱՏՕ-ի կողմից մատակարարվող սպառազինության հետ։