Հետևեք մեզ։

Հայտնի է՝ որ ՊՈԱԿ-ները կհանձնվեն ՀՀ ներքին գործերի նախարարության ենթակայությանը

11:16, 07 ապրիլ 2023
Հայտնի է՝ որ ՊՈԱԿ-ները կհանձնվեն ՀՀ ներքին գործերի նախարարության ենթակայությանը

ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 6-ի նիստում ընդունված մի շարք որոշումներով ՀՀ ներքին գործերի նախարարության ենթակայությանը կհանձնվեն՝

 

 «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ը,

 

«Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ը,

 

«Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» ՊՈԱԿ-ը,

 

«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» և «Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայություն» ՊՈԱԿ-ը,

 

«Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը ,

 

«Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ը,

 

«Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամը,

 

«Հատուկ կացարան» պետական հիմնարկը: