Հետևեք մեզ։

Երևանի ավագանին կքննարկի ավտոբուսի փոխադրավարձի հարցը

19:08, 07 մարտ 2024
Երևանի ավագանին կքննարկի ավտոբուսի փոխադրավարձի հարցը

Երևանի ավագանու մարտի 12-ի նիստում քննարկվելու է «Երևան համայնքում 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձը սահմանելու մասին» հարցը։

 

Հարցին «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

 

«Միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագծով, որը կքննարկվի ավագանու առաջիկա նիստում, նախատեսվում է ՝

 

30 օրվա համար 8800 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։

 

90 օրվա համար 23600 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։

 

365 օրվա համար 88000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։

 

Ցանկացած փաթեթ ձեռք բերելու դեպքում քաղաքացիները կարող են օգտվել հասարակական տրանսպորտի բոլոր միջոցներից։

 

Ուսանողների, բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի համար կկիրառվեն զեղչեր»,- ասվում է գրառման մեջ: