7-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը բացեց Մաիան, բայց 18-ին Գալստյանը հավասարեցրեց այն, գրում է Armsport.am-ը։
25-րդ րոպեին Արթուր Միրանյանը կրկին առաջ մղեց տանտերերին, 4 րոպե անց Մաթեուն հաշիվը դարձրեց 3-1, իսկ 6 րոպե անց Միրանյանը դուբլ ձևակերպեց:
Երկրորդ կեսում «Արարատն» ավելի ակտիվ էր և կարողացավ ևս երկու գոլ խփել․ աչքի ընկան Նահապետյանը (72) և Ռանսոմը (78), բայց հյուրերին ավելին անել չհաջողվեց։
Այս խաղից հետո «Նոան» 52 միավորով 2-րդն է, իսկ «Արարատը» 30 միավորով՝ 6-րդը։