Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը, ցուցահանդես կունենա՝ «գեղագիտությունից-գեղագիտություն» խորագրով։
Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում.
«Վաղը` 12:00-ին, կբացվի իմ «գեղագիտությունից-գեղագիտություն» խորագրով ցուցահանդեսը։ Այն կգործի մինչեւ մարտի 15-ը՝ Գարեգին Նժդեհ 29, բն 15 հասցեում»,-գրել է նա։
Նշենք, որ այդ հասցեում Նիկոլ Փաշինյանի բնակարանն է, որի մասին Փաշինյանը հայտնում էր, որ ցանկանում են վաճառել։