Հետևեք մեզ։

Սևանում ավտոբուս է այրվել

23:37, 07 մարտ 2024
Սևանում ավտոբուս է այրվել

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 7-ին, ժամը 18:07-ին ահազանգ է ստացել, որ Սևանի քաղաքային հրապարակում այրվում է ավտոբուս: 

Ինչպես  տեղեկացնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ: 

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 18։22-ին, մարվել՝ 18:37–ին: Այրվել է «PAZ» մակնիշի մարդատար ավտոբուսը (վարորդ՝ Ց. Օ.). տուժածներ չկան: