Մի քանի օր առաջ Երևանի քաղաքապետարանը՝ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, ապամոնտաժեց Լվովյան փողոցի այգում ապօրինի զավթված տարածքները «իբրև թե այգի հիմնելու նպատակով», իսկ այսօր հենց նույն այգու ծառերը քոքահան են անում տարածքը ազատելու նպատակով, որպեսզի շենք կառուցեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ակտիվիստ Արթուր Չախոյանը։
«Երևանի քաղաքապետարանը շինարարական թույլտվություն է տվել այդտեղ շենք կառուցելու համար, բայց տվյալ թույլտվությունը տրված է ապօրինաբար՝ քաղաքաշինական նորմերի կոպիտ խախտումներով»,- գրել է Չախոյանը։