Ուրբաթ օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կայցելի Թուրքիա և կհանդիպի այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Ինչպես հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը սոցցանցերում, երկու երկրների ղեկավարները կքննարկեն Ուկրաինայի պատերազմի ընթացքը, Սևծովյան հացահատիկի համաձայնագիրը և երկկողմ հարաբերությունները։