Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան հարձակվել են Հոդեյդա քաղաքի օդանավակայանի վրա, որը գտնվում է ապստամբ հութի Անսար Ալլահ շարժման վերահսկողության տակ, հայտնում է Al Masirah հեռուստաալիքը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կոալիցիոն ուժերը հարձակվել են Անսար Ալլահի օբյեկտների վրա Ռաս Իսա նավահանգստի շրջանում, որը գտնվում է Կարմիր ծովի ափին՝ Հոդեյդայի մոտ։ Հնարավոր զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։