Սուդանի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Բուրհանի որդին՝ Մուհամմեդ Աբդել Ֆաթթահ ալ-Բուրհան Ռահմանը, վթարի է ենթարկվել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում։
Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, երիտասարդի վարած մոտոցիկլետը բախվել է մեքենային։
Միջադեպի ժամանակ մոտոցիկլետը շրջվել է, իսկ ծանր վիրավոր Ռահմանը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Բիլքենդի քաղաքային հիվանդանոց։
Նրա վիճակը գնահատվում է ծանր։
Մեքենայի վարորդը բերման է ենթարկվել.