Հետևեք մեզ։

Էջմիածին քաղաքում գազի բալոնի պայթյունի հետևանքով վնասվել են թվով 7 բնակարանի պատուհանները և կայանած ավտոմեքենաներ (լուսանկարներ)

10:12, 08 մարտ 2024
Էջմիածին քաղաքում գազի բալոնի պայթյունի հետևանքով վնասվել են թվով 7 բնակարանի պատուհանները և կայանած ավտոմեքենաներ (լուսանկարներ)

Մարտի 8-ին, ժամը 06:48-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Կարճիկյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Ըստ նախնական տվյալների` «Opel» մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն, ինչի հետևանքով վնասվել են հարակից շենքի թվով 7 բնակարանների պատուհանները և կայանած ավտոմեքենաներ: 

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:07-ին, մարվել՝ 07:28-ին: Այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենան: