ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել 52 դատապարտված կանանց ներում շնորհելու մասին, հայտնում է Կրեմլի կայքը։
«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել 52 դատապարտված կանանց ներում շնորհելու մասին»,- ասվում է հաղորդագրությունում։
Ինչպես պարզաբանել են Կրեմլում, պետության ղեկավարը ներման մասին որոշում կայացնելիս առաջնորդվել է մարդասիրության սկզբունքներով։
Նա նախ ներում է շնորհել անչափահաս երեխաներ ունեցող կանանց, հղիներին, ինչպես նաև այն կանանց, որոնց հարազատները ներգրավված են հատուկ ռազմական գործողության մեջ։