Հետևեք մեզ։

Բառնաուլում դեռահաս աղջիկները տրամվայում ծեծել են 55-ամյա կնոջը

10:39, 08 մարտ 2024
Բառնաուլում դեռահաս աղջիկները տրամվայում ծեծել են 55-ամյա կնոջը

Բառնաուլում դեռահաս աղջիկները տրամվայում ծեծել են կնոջը, ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում։ Այս մասին լրագրողներին հայտնել են Ալթայի երկրամասի ՆԳՆ մամուլի ծառայությունից։


«Առցանց ռեսուրսները տեղեկություններ են տարածում թիվ 10 տրամվայում 1969 թվականին ծնված կնոջ վրա երկու դեռահաս աղջիկների կողմից հարձակման մասին։ Այս փաստի առթիվ 07.03.2024 թ. ոստիկանության հերթապահ մասում տուժողի հայտարարություն է գրանցվել։ Ներկայումս ոստիկանության աշխատակիցները ստուգման մի շարք միջոցառումներ են իրականացնում՝ ուղղված միջադեպի մասնակիցների ինքնությունը պարզելուն»,- ասվում է հաղորդագրությունում։


Կատարվածի մասին ծեծի ենթարկված կնոջ քույրը գրել է սոցիալական ցանցերում։ Նա հայտնել է, որ տուժածը ուղեղի տրավմատիկ վնասվածք ունի։ Կինը վրդովված է, որ տրամվայի ուղեւորներից ոչ ոք ոտքի չի կանգնել իր քրոջ համար։