Ռուսաստանի Դաշնությունում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ առաջիկա երկու օրերին Մոսկվայում հնարավոր են ահաբեկչություններ։
«Դեսպանատունը հետևում է հաղորդագրություններին այն մասին, որ ծայրահեղականները ծրագրում են հարձակվել Մոսկվայում խմբավորված մարդկանց վրա, այդ թվում՝ համերգների ընթացքում: ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում առաջիկա 48 ժամվա ընթացքում խուսափել ամբոխների մեջ հայտնվելուց», - ասվում է ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության հայտարարության մեջ։
Միևնույն ժամանակ Պետքարտուղարությունը Ռուսաստան մեկնելու ռիսկի մակարդակը բարձրացրել է առավելագույնը՝ չորրորդ մակարդակի։
Առաջիկա 2 օրերին Մոսկվայում հնարավոր են ահաբեկչություններ․ ՌԴ-ում ԱՄՆ դեսպանություն
11:23, 08 մարտ 2024