Որոշ արեւմտյան կառույցներ, որոնք իրենց ժողովրդավարական են անվանում, հակաիսլամական գործունեություն են ծավալում։
Այս մասին գրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Բաքվում անցկացված «Բազմազանության պաշտպանությունը. պայքար իսլամաֆոբիայի դեմ 2024 թվականին» միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված իր նամակում։
Նամակում նա նշել է, որ «այսօր Եվրախորհրդարանը և Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը դարձել են իսլամաֆոբիան քարոզող և այս գաղափարախոսության հիման վրա քաղաքականություն վարող հարթակներ»։