Հետևեք մեզ։

Երևանում բախվել են թիվ 97 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Volkswagen-ը․ կան վիրավորներ․ Shamshyan.com

12:23, 07 ապրիլ 2023
Երևանում բախվել են թիվ 97 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Volkswagen-ը․ կան վիրավորներ․ Shamshyan.com

Երեկ՝ ապրիլի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 23։50-ի սահմաններում Թևոսյան փողոցի թիվ 12 հասցեի դիմաց բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 64-ամյա Իսայի Ի․-ի վարած Zhongtong մակնիշի ավտոբուսն ու Երևանի բնակիչ 28-ամյա Էդգար Փ․-ի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենան։
 

Վթարի հետևանքով Էդգար Փ․-ն և նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ 27 ամյա Ս․Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ 


Վթարի փաստով՝ քննչական բաժնում նախաձեռվել է վարույթ։ Ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է թիվ 97՝ Էրեբունի զանգվածից մինչև Նոր Նորքի 1-ին զագնված, երթուղին։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։