ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսում իր ելույթի ժամանակ հաստատել է, որ Ուկրաինան դեռ չի խնդրում իրեն ամերիկացի զինվորներ ուղարկել, այլ միայն զենքի լրացուցիչ մատակարարումների կարիք ունի։ «Նրանք ամերիկացի զինվորներ չեն խնդրում, իրականում ուկրաինական պատերազմում ամերիկացի զինվորներ չկան, և ես հանձնառու եմ պահպանել դա»,- ասել է նա։
ԱՄՆ նախագահը առիթը բաց չի թողել իր նախորդին՝ հանրապետական Դոնալդ Թրամփին կշտամբելու այն բանի համար, որ նա «խոնարհվել է» Ռուսաստանի ղեկավարության առաջ՝ խոսելով Ուկրաինայի հակամարտության մասին։ «Կարծում եմ, որ դա վրդովեցուցիչ է, վտանգավոր և անընդունելի», - ասել է Բայդենը՝ մեկնաբանելով իր քաղաքական հակառակորդի խոսքերը։