ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի առթիվ․
«Սիրելի' կանայք
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ գարնանային այս գեղեցիկ օրվա՝ Կանանց տոնի կապակցությամբ։ Եվ այն խորին համոզմունքն ունեմ, որ կին էակին պետք է երջանկացնել ու տոն պարգևել ամեն օր, որովհետև կնոջ արարիչ էությունն է կյանքի աղբյուրը, և կինը այն ուժն է, որ իր խորհրդավոր ու գեղեցիկ ներկայությամբ, հավատարիմ ու տաք շնչով ապրելու, արարելու, աննկուն մաքառելու ու նոր հաղթանակներ կերտելու լիցքեր է տալիս ամեն օր և ամենուր՝ թե պատերազմի դաշտում և թե խաղաղության օրերին՝ ժամանակի շրջապտույտը դարձնելով ավելի գունեղ ու անմոռանալի։
Ի սրտե բոլոր կանանց Սեր եմ մաղթում, երջանկություն և միայն բարին․․․»: