Հետևեք մեզ։

«Մեզոզոյական պոստմոդեռն». ՌԴ ԱԳՆ-ից մեկնաբանել են Բայդենի ելույթը

12:41, 08 մարտ 2024
«Մեզոզոյական պոստմոդեռն». ՌԴ ԱԳՆ-ից մեկնաբանել են Բայդենի ելույթը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան թելեգրամյան իր ալիքում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ելույթը Կոնգրեսում անվանել է «մեզոզոյական պոստմոդեռն»:


«Սա ինչ-որ մեզոզոյական պոստմոդեռնիզմ է: Բայդենը դիմեց Պուտինին և ասաց, որ չի հեռանա: Եվ իր ելույթի վերջում նա ավելացրեց. «Եթե ես խելացի լինեի, հենց հիմա կհեռանայի»: Այսինքն, Բայդենը չի հեռանում, իր իսկ խոսքերով, քանի որ նա խելացի չէ»,- գրել է Զախարովան։


Նա նաև կատակել է՝ մեկնաբանելով Բայդենի այն խոսքերը, թե կարելի է Մոսկվա գնալ էժան դեղերի համար, որ ՌԴ ԱԳՆ հյուպատոսական վարչությունը պետք է Ռուսաստան մեկնելու նպատակների ցանկում ավելացնի «Բայդենի խորհրդով դեղերի համար» սյունակը։