Հետևեք մեզ։

Քաղաքական հայացքները մի կողմ, գերագույն արժեքը հայրենիքն է․ տարբեր ոլորտների ու տարբեր քաղաքական հայացքներ ունեցող կանայք մասնակցել են Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած հանդիպմանը (տեսանյութ)

12:52, 08 մարտ 2024
Քաղաքական հայացքները մի կողմ, գերագույն արժեքը հայրենիքն է․ տարբեր ոլորտների ու տարբեր քաղաքական հայացքներ ունեցող կանայք մասնակցել են Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած հանդիպմանը (տեսանյութ)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կանանց միջազգային օրվա խորհրդով պայմանավորված համախմբել է մեր երկրի հայտնի, սիրված, տարբեր ոլորտների ու տարբեր քաղաքական հայացնքեր ունեցող կանանց՝ հերոսածին մայրերի, վաստակավոր արտիստների, աշխարհի չեմպիոններ՝ կանանց, ովքեր անկախ մասնագիտությունից, անկախ ոլորտից, գալիք սերունդներին հայրենասիրության և հայրենանվիրման օրինակ են հանդիսանում։
 
Իր շնորհավորական խոսքում Ծառուկյանն ասել է․ «Այսօր բոլորն էլ կարիք ունեն ուշադրության, վերաբերմունքի, բոլորը ձեռագիր թողած մարդիկ են, երկրում հեղինակություն ունեք և մեծ բան ունեք անելու։ Այսօր բոլորս ծանր, անահասկանալի վիճակում ենք, ոչ ոք չի պատկերացնում, թե վաղն ինչ է լինելու, դուք էլ ձեր ոլորտներում ձեր անելիքներ ունեք, որ թշնամանքը վերանա, որ դա վերանա, ամեն ինչ լավ կլնի»։
 
Հանդիմպանը ներկա արցախցի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը շնորհակալություն է հայտնել Ծառուկյանին հազարավոր արցախցիների նրա զորակցության համար և նշել է այն հանգամանը, որ հնարավորություն է տրվել «Փոքրիկ Արցախը Երևանի սրտում» միջոցառումը կազմակերպել, և այդ օրով շարունակում են ապրել ամիսներ անց։
 
Հանդիպմանը ներկա ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանն իր խոսքում ասել է․ «Քաղաքական հայացքները մի կողմ, գերագույն արժեքը հայրենիքն է, և կարծում եմ, որ այստեղ այն մարդիկ են, ովքեր այդ գաղափարին նվիրումով են ներկա»։  
Լրագրող Անի Քոչարը նկատել է, որ անաչառորեն են ընտրված ներկաները, որովհետև այդտեղ մեչրկա յուրաքանչյուր կին ունի իր մտածելակերպն ու կարծիքը։
Տոնական օրվա մի հատուկ մաս ուղղված է եղել հերոսածին մայրերին։
Մանրամասն՝ տեսանյութում.