Հետևեք մեզ։

Ադրբեջանցին տեսել է՝ մարդ չկա, եկել, հասել է Տեղ գյուղի սահման՝ գրավելով հայկական տարածքներ, հանդեր, գյուղացիների ունեցվածքը. Գեղամ Մանուկյան

12:32, 07 ապրիլ 2023
Ադրբեջանցին տեսել է՝ մարդ չկա, եկել, հասել է Տեղ գյուղի սահման՝ գրավելով հայկական տարածքներ, հանդեր, գյուղացիների ունեցվածքը. Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որ նոր է վերադարձել Սյունիքի մարզից, լրագրողների հետ զրույցում խոսելով թշնամու առաջխաղացման մասին, նախըտրեց թղթի վրա ցույց տալ, թե ինչ իրավիճակ է այնտեղ։

«Պայմանավորվել են այս գծով՝ ադրբեջանցի սահմանապահը էստեղ է նստում, հայ սահմանապահը՝ էստեղ։ Այսինքն՝ առնվազն մի քիչ խելք ունեցող մարդը, երբ որ պայմանավորվում են, կանխարգելիչ քայլերն անում են, որ իր սահմանապահներն այս կետերում նստեն։ Ի՞նչ է կատարվել. ադրբեջանցին եկել է, տեսել է՝ էստեղ մարդ չկա, եկել հասել է Տեղ գյուղի սահմանին՝ գրավելով հայկական և՛ տարածքներ, և՛ հանդեր, գյուղացիների ունեցվածքը։

Հիմա սրանից հետո ի՞նչն են բանակցում։ Ուղեղ ունեցող երկրի ղեկավար լինելու դեպքում այստեղ ապահովագրական միջոցներ կձեռնարկվեին՝ ադրբեջանցիք չէին կարող գալ»,-ասաց Գեղամ Մանուկյանը։

Նա զարմանք հայտնեց, թե Նիկոլ Փաշինյանը թուրքին բերել, նստեցրել է հայկական տարածքներում ու հիմա փորձում է ինչ-որ հարցերում համաձայնության գալ։

«Ցավոք սրտի, արդեն երեք տարի է՝ դրա փորձն ունենք, որտեղ նստում են, շատ դժվար է լինում հանել։ Էս իշխանությունների դեպքում անհնար է լինում հանել»,-ասաց Գեղամ Մանուկյանը։