Հետևեք մեզ։

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում ծաղիկներ են նվիրել ազատազրկված կանանց և ամուր կամք մաղթել (լուսանկարներ)

15:26, 08 մարտ 2024
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում ծաղիկներ են նվիրել ազատազրկված կանանց և ամուր կամք մաղթել (լուսանկարներ)

Կանանց միջազգային օրվա առթիվ Քրեակատարողական ծառայությունը, Ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանի գլխավորությամբ, շնորհավորում է բոլոր հայ կանանց, մայրերին, քույրերին, ինչպես նաև այս պահին անազատության մեջ գտնվող կանանց։

Տոնի կապակցությամբ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության փոխգնդապետ Հեղինե Մարտիրոսյանը Քրեակատարողական ծառայության պետի անունից շնորհավորել է ազատազրկված կանանց և ծաղիկներ նվիրել` մաղթելով նրանց աննկուն կամք, քաջառողջություն, ինչպես նաև շուտափույթ ազատում, որտեղ կլինեն գնահատված և շրջապատված հարազատների անսպառ ուշադրությամբ ու հոգատարությամբ։