Հետևեք մեզ։

Գերագույն գլխավոր չարիքը Լևոն Տեր-Պետրոսյանն է․ Հովիկ Աղազարյան (տեսանյութ)

13:01, 07 ապրիլ 2023
Գերագույն գլխավոր չարիքը Լևոն Տեր-Պետրոսյանն է․ Հովիկ Աղազարյան (տեսանյութ)

Նախկինում՝ դաշնակցական, այժմ՝ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը կարծում է, որ Հայաստանի նախկին երկու նախագահներից Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը «լափել են» պետության փողերը, բայց «գլխավոր չարիքը», ամեն դեպքում, ըստ Աղազարյանի, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է։


«Բոլոր չարիքների, դժվարությունների ակունքում ընկած է Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ես չեմ ասում՝ ինքը լափել է, ես չեմ ասում՝ ինքը սուրբ է, ես ասում եմ՝ ինքը չի լափել, ուղղակի: Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի շրջապատը լափել են»,-Hayastan.news-ի հետ զրույցում ասաց Աղազարյանը։

 

Հարցին՝ գերագույն գլխավոր չարիքը, այսինքն, Տեր-Պետրոսյա՞նն է, Աղազարյանը հաստատեց․ «Բա ո՞նց, գերագույն գլխավոր չարիքը ինքն է, որովհետև էն ժամանակ, երբ ինքը նախագահ էր ընտրվել, ժողովրդի կողմից ընտրված նախագահ էր և հարգանք էր վայելում, երկորրդ անգամ ինքը չընտրվեց նախագահ, իրեն նշանակեցին նախագահ, և ամենադժվար պահին ինքը բանի նման փախավ, ի՞նչ էր անունը էն տղայի՝ Մհեր Սահակյանի»,-ասաց Աղազարյանը։


Մեր հարցին՝ այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը 2008 թվականին ինչո՞ւ էր կանգնել «գերագույն գլխավոր չարիք» համարվող Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին, որ ի՞նչ աներ, Աղազարյանը պատասխանեց. «Որ հասկանար, թե ինքը ինչ սխալներ է արել, որ ինքը էդ սխալները չաներ»:

Մանրամասն՝ տեսանյութում

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ