Ամերիկացիները «չեն նահանջի և չեն խոնարհվի» Ուկրաինայի հակամարտության հարցում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ դիմելով իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին։
Պետության ղեկավարը համապատասխան հայտարարությունն արել է Կոնգրեսի երկու պալատին ուղղված իր ամենամյա ուղերձի շրջանակներում։
Բայդենը կոչ է արել ԱՄՆ-ի խորհրդարանին իր ստորագրության համար ներկայացնել երկկուսակցական ազգային անվտանգության օրինագիծ, որը նախատեսում է օգնություն Ուկրաինային։ Կոնգրեսը չի կարողանում համաձայնության գալ փաստաթղթի շուրջ 2023 թվականի աշնանից։
«Ես սա ասում եմ Կոնգրեսին. մենք պետք է դեմ կանգնենք Պուտինին: Եթե ԱՄՆ-ը նահանջի, դա կվտանգի Ուկրաինային, Եվրոպային, ազատ աշխարհին՝ քաջալերելով մեզ չարիք ցանկացողներին։ Նախագահ Պուտինին ուղղված իմ ուղերձը պարզ է. մենք չենք նահանջի, մենք չենք խոնարհվի, ես չեմ խոնարհվի»,- ասաց նա։