Հետևեք մեզ։

Զելենսկին Լոնդոնում դեսպան է ուղարկել Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատարին

19:28, 08 մարտ 2024
Զելենսկին Լոնդոնում դեսպան է ուղարկել Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատարին

Ուկրաինայում ամենահայտնի անձը, Վլադիմիր Զելենսկու միակ պոտենցիալ մրցակիցը հիպոթետիկ նախագահական ընտրություններում, երկաթե գեներալ Վալերի Զալուժնին կզբաղեցնի Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանի պաշտոնը,-գրում է BBC-ն։

Մարտի 7-ի երեկոյան Ուկրաինայի ԱԳՆ-ի կայքում հայտնվել է լակոնիկ հաղորդագրություն, որից հետո նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է Ուկրաինայի Զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի թեկնածությունը Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանի պաշտոնում։

«Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը բրիտանական կողմին համապատասխան հարցում է ուղարկել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մի քանի ժամ անց այս տեղեկությունը հաստատել է անձամբ Զելենսկին ամենօրյա տեսաուղերձում։