Հետևեք մեզ։

Պուտինը տասն անգամ փորձել է սպանել ինձ. Զելենսկի

20:06, 08 մարտ 2024
Պուտինը տասն անգամ փորձել է սպանել ինձ. Զելենսկի

Ըստ հետախուզության տվյալների՝ ռուսներն ավելի քան մեկ տասնյակ անգամ փորձել են սպանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ Այս մասին նա հայտարարել է իտալական Rai հեռուստաալիքին տված հարցազրույցում։

 

«Խոսում են աշխատակիցները, հատուկ ծառայությունները, հետախուզությունը, որ տասից ավելի սպանության փորձ է եղել: Այնպես որ, ճիշտն ասած, ես այս թիվը չեմ հաշվում։ Ինձ թվում է՝ Ուկրաինայում մեր ողջ ժողովուրդը՝ ռազմաճակատում գտնվող զինվորականները, ամեն օր վտանգում են իրենց կյանքը։ Քաղաքացիները` ևս»,- նշել է Զելենսկին՝ ի պատասխան այն հարցին, թե քանի անգամ է ահաբեկչական երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը փորձել սպանել իրեն։

Երկրի նախագահն ասել է, որ ինքը պետք է լինի նույն պայմաններում, ինչ Ուկրաինայի մյուս քաղաքացիները։