Հոլիվուդյան դերասանուհի Նատալի Փորթմանը պաշտոնապես բաժանվել է ամուսնուց՝ ռեժիսոր և պարուսույց Բենջամին Միլփիեդից, հայտնում է People ամսագիրը՝ հղում անելով դերասանուհու ներկայացուցիչներին։ «Նատալի Փորթմանը ութ ամիս առաջ անաղմուկ ամուսնալուծության հայց է ներկայացրել Բենջամին Միլփիեդից , և նախկին զույգն այժմ պաշտոնապես ամուսնալուծված է», - ասում է լրատվամիջոցը: Ըստ People-ի՝ ամուսնալուծությունը վերջնականապես ավարտվել է Ֆրանսիայում, որտեղ նախկին ամուսիններն ապրում են երկու երեխաների հետ։
Նատալի Փորթմանը պաշտոնապես բաժանվել է ամուսնուց՝ 11 տարվա համատեղ կյանքից հետո
21:02, 08 մարտ 2024