Հետևեք մեզ։

Մեր բոլոր զոհաբերություններին արժանի Աստվածուհիներ, դուք ինքներդ էլ մինչև վերջ չգիտեք, թե ի´նչ լավն եք․ Լևոն Զուրաբյան

21:28, 08 մարտ 2024
Մեր բոլոր զոհաբերություններին արժանի Աստվածուհիներ, դուք ինքներդ էլ մինչև վերջ չգիտեք, թե ի´նչ լավն եք․ Լևոն Զուրաբյան
Հայ Ազգային կոնգրեսի (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է․
 
«Մարտի 8-ին մեզ միշտ զգում ենք մի պաշտամունքի քրմերի վիճակում, որի Աստվածուհիներին պետք է զոհ մատուցենք` հիացմունքի, հառաչանքների, ծաղիկների եւ սիրո խոստովանությունների տեսքով:
Բայց ասեմ, կրոնների մեջ այս մեկը ամենահամոզիչն է, որովհետեու կանացի Ին հմայքի ակունքները նույնքան հոգեւոր եւ անմեկնելի խորքերից են գալիս, ինչ` աշխարհի մեծ կրոններինը. միեւնույն ժամանակ, սիրո, գեղեցկության եւ քնքշության պտուղները կարող ենք վայելել դեռ այս` երկրային կյանքում:
Էնպես որ, մեր բոլոր զոհաբերություններին արժանի եւ սիրելի Աստվածուհիներ, ընդունեք սիրո եւ նվիրվածության հավաստիքները: Դուք ինքներդ էլ մինչեւ վերջ չգիտեք, թե ի´նչ լավն եք»: