Հետևեք մեզ։

Եվրոպական երկրները ԵՀ-ից պահանջել են միջոցներ ձեռնարկել ֆերմերների բողոքի ակցիաների դեմ

22:33, 08 մարտ 2024
Եվրոպական երկրները ԵՀ-ից պահանջել են միջոցներ ձեռնարկել ֆերմերների բողոքի ակցիաների դեմ

Եվրոպական միության 22 երկրներ պահանջել են Եվրահանձնաժողովից «անհապաղ նախաձեռնություններ» ձեռնարկել գյուղատնտեսական ճգնաժամը լուծելու համար, հաղորդում է Euractiv-ը՝ վկայակոչելով ԵՀ-ին ուղղված նամակը: Ըստ թերթի՝ երեքշաբթի երեկոյան ուղարկված նամակում կոչ է արվում ավելի հստակեցնել կարճաժամկետ և միջնաժամկետ միջոցառումները, որոնք կիրականացվեն ի պատասխան ֆերմերների բողոքի։

«Հաշվի առնելով ֆերմերների ակնկալիքների մակարդակը՝ չափազանց կարևոր է, որ մենք արագ իմանանք, թե ինչ փոփոխություններ են կատարվելու և ինչ ժամկետներում», - նամակից մեջբերում է անում հրատարակությունը, որն ուղղված ԵՀ գործադիր փոխնախագահ Մարոս Սեֆցովիչին և գյուղատնտեսության հարցերով հանձնակատար Յանուշ Վոյցեխովսկուն։