Հետևեք մեզ։

X սոցցանցը կներկայացնի YouTube-ի անալոգը SmartTV-ի համար. ԶԼՄ

10:19, 09 մարտ 2024
X սոցցանցը կներկայացնի YouTube-ի անալոգը SmartTV-ի համար. ԶԼՄ

Ամերիկացի ձեռներեց և միլիարդատեր Իլոն Մասկին պատկանող X սոցիալական ցանցը պլանավորում է հաջորդ շաբաթ SmartTV-ի համար հավելված գործարկել, որի ֆունկցիոնալությունը նման կլինի YouTube հավելվածին, հայտնում է Fortune ամսագիրը՝ հղում անելով աղբյուրներին։


«Փորձելով մրցակցել YouTube-ի հետ և նորից ստեղծել իրենը, Իլոն Մասկի Company X-ը թողարկում է հեռուստատեսային հավելված Amazon և Samsung SmartTV-ների համար։ Ընկերությունը նախատեսում է հավելվածը գործարկել հաջորդ շաբաթ։ Այն նույնական է թվում YouTube-ի TV հավելվածին»,- գրում է հրատարակությունը։