Հետևեք մեզ։

ԱՄՆ-ը հայտնում է Եմենում հութիների երկու հրթիռների հարվածելու մասին

10:30, 09 մարտ 2024
ԱՄՆ-ը հայտնում է Եմենում հութիների երկու հրթիռների հարվածելու մասին

Ուրբաթ օրը ԱՄՆ զինվորականները ևս մեկ հարված են հասցրել Եմենին՝ թիրախավորելով Անսար Ալլահ շարժման հութի ապստամբների երկու հրթիռները: Այս մասին հայտնում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։

«Սանաայի ժամանակով մոտավորապես ժամը 09:50-ին հրամանատարությունը, ինքնապաշտպանվելով, խոցել է Հութիների բեռնատարների վրա տեղադրված երկու հրթիռներ Եմենի հութիների կողմից վերահսկվող շրջաններում», - ասվում է հրամանատարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է X կայքում: 

Բացի այդ, հրամանատարության տվյալներով, հութիները երկու հրթիռ են արձակել Սինգապուրի Propel Fortune բեռնատար նավի ուղղությամբ։ Հրթիռները չեն հասել իրենց թիրախին, զոհեր ու ավերածություններ չեն եղել։