Հետևեք մեզ։

Մահվան ելքով վրաերթ՝ «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող ճանապարհին. 73-ամյա ճանապարհաշինարարը տեղում մահացել է․ Shamshyan.com

13:46, 09 մարտ 2024
Մահվան ելքով վրաերթ՝ «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող ճանապարհին. 73-ամյա ճանապարհաշինարարը տեղում մահացել է․ Shamshyan.com

Այսօր՝ մարտի 9-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։15-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի 62-ամյա Արտյոմ Մ․-ն  իր վարած «Mercedes Viano» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 68 կմ հատվածում՝ Թալինի վարչական շրջանում, դեպի Երևան ընթանալիս վրաերթի է ենթարկել հետիոտն, Արցախի Հանրապետության քաղաքացի, Երևանում ժամանակավորապես բնակվող 73-ամյա Գեորգի Ա․-ին։ հայտնում է shamshyan.com-ը:

Վրաերթի ենթարկվածը մոտ 30 մ շպրտվել և հայտնվել է հանդիպակաց երթևեկելի գոտում՝ դեռևս չշահագործվող բետոնե հատվածում։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած Թալինի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։

 Դեպքի փաստով նախաձեռնվել է  քրեական վարույթ

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մահացածը աշխատում է «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհը կառուցող ընկերությունում և նա միայնակ չի եղել, եղել է ընկերոջ հետ ու եթե ընկերը կարողացել է խուսափել, ապա մահացածը չի հասցրել, իսկ վարորդն էլ նկատել է հետիտոներին, ինչի ապացույցը արգելակման հետքերն է, որը անցնում է մոտ 100 մ։

 Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել  է սթափ: