Հետևեք մեզ։

Ռուս փորձագետը Զելենսկու և Էրդողանի բանակցությունները ձախողված է անվանել

13:48, 09 մարտ 2024
Ռուս փորձագետը Զելենսկու և Էրդողանի բանակցությունները ձախողված է անվանել

Ղրիմի ազգամիջյան առաքելության նախագահ Զաուր Սմիրնովը ձախողված է անվանել Վլադիմիր Զելենսկու և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցությունները, փոխանցում է Ria.ru-ն։
Ավելի վաղ Զելենսկին Թուրքիա կատարած այցի ժամանակ ասել էր, որ դեմ է Էրդողանի՝ Ռուսաստանի մասնակցությամբ խաղաղության գագաթնաժողով անցկացնելու գաղափարին։ 

Սմիրնովի խոսքով՝ պաշտոնական Կիևի հրաժարումը խաղաղության բանակցություններից վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ն Ուկրաինայի օգնությամբ գլոբալ հակամարտություն է պատրաստում Արևելքի և Արևմուտքի միջև:
«Միացյալ Նահանգների համար սա ամենաշահավետ սցենարն է, որը Վաշինգտոնին տալիս է գերիշխանության հեռանկար: Միևնույն ժամանակ, պաղեստինա-իսրայելական հակամարտությունը ակտիվ կատալիզատորի դեր է խաղում այս գործընթացում», - ընդգծել է Սմիրնովը: