Հետևեք մեզ։

Պուտինը պատրաստվում է պատերազմի Բալթիկ ծովում ՆԱՏՕ-ի դեմ․ Bild

14:08, 09 մարտ 2024
Պուտինը պատրաստվում է պատերազմի Բալթիկ ծովում ՆԱՏՕ-ի դեմ․ Bild

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW), վկայակոչելով Լիտվայի հետախուզական ծառայությունները, հայտնում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դիտարկում է Բալթիկ ծովում ՆԱՏՕ-ի դեմ ռազմական գործողությունների հնարավորությունը։ Այս մասին գրում է գերմանական Bild-ը։ Փորձագետների կարծիքով, թեև Ռուսաստանը զգալի ռեսուրսներ է ծախսում Ուկրաինայի հետ պատերազմի վրա, այնուամենայնիվ, ՆԱՏՕ-ին դիմակայելու միջոցներ ունի։

Անցյալ տարի Ռուսաստանը առաջին անգամ «Կալիբր» թեւավոր հրթիռներով նավեր է տեղակայել Սանկտ Պետերբուրգի մերձակա Լադոգա լճում՝ Բալթիկ ծովի մոտ, հայտնում է ISW-ն: Ամերիկացի վերլուծաբանները կարծում են, որ սա պատասխան էր Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ մտնելուն։

Բացի այդ, ռուս զինվորականներն ավելի ու ավելի հաճախ են ծանր ռմբակոծիչներով թռչում Բալթիկ ծովի վրայով: Այսպիսով, եթե 2022 թվականին Tu-22M3 ռմբակոծիչները չէին թռչում Բալթիկ ծովի վրայով, ապա 2023 թվականին նրանք առնվազն հինգ անգամ հայտնվեցին այս տարածքում, հայտնում է ISW-ն։

Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի ղեկավար Վլադիմիր Զարուդնիցկին վերջերս հասկացնել է տվել, որ Ուկրաինայում պատերազմը կարող է վերածվել լայնամասշտաբ պատերազմի Եվրոպայում։ Նաև, ըստ նրա, Ուկրաինայում պատերազմի ավարտը չի հանգեցնի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի առճակատման ավարտին։