Հետևեք մեզ։

Մակրոնը մեկնաբանել է լուրն այն մասին, թե իր կինը տղամարդ է ծնվել

18:16, 09 մարտ 2024
Մակրոնը մեկնաբանել է  լուրն այն մասին, թե իր կինը տղամարդ է ծնվել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Կանանց միջազգային օրվա առթիվ իր ելույթում առաջին անգամ անդրադարձել է իր կնոջ վերաբերյալ լուրերին, թե նա տղամարդ է ծնվել, այնուհետև փոխել է սեռը։

Մակրոնն ասել է, որ դրանք «կեղծ են և շինծու լուրեր են»:

47-ամյա Մակրոնն արտահայտել է իր զայրույթն ու վրդովմունքը 70-ամյա Բրիջիթ Մակրոնի մասին շարունակական շահարկումների կապակցությամբ, ում հետ նա ամուսնացել է 2007 թվականին։

«Ամենավատ բանը կեղծ տեղեկատվությունն ու հորինված սցենարներն են»,- ասել է Մակրոնը։ «Մարդիկ ի վերջո հավատում են նրանց և անհանգստացնում ձեզ, նույնիսկ ձեր շրջապատում»: