Չեխիայի ներկայացուցիչ Քրիստինա Պիսկովան հաղթել է «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթում, որի եզրափակիչն անցկացվել է Հնդկաստանի Մումբայ քաղաքում, հայտնում է Hindu-ն։
Պիսկովան Չեխիայից երկրորդ «Միսս աշխարհն» է, նախկինում այս տիտղոսը պատկանում էր Տատյանա Կուհարժովային, ով հաղթել էր 2006թ.
Ինչպես նշվում է մրցույթի կայքում, Պիշկովան 23-ամյա մոդել է, ով սովորում է իրավագիտության և բիզնեսի կառավարման ոլորտում: Նա ազատ տիրապետում է անգլերենին, լեհերենին, սլովակերենին և գերմաներենին, հիմնադրամի հիմնադիր է, որը պաշտպանում է կրթության միջոցով կայուն զարգացումը: «Նրա ամենահպարտ պահը Տանզանիայում անապահով երեխաների համար անգլիական դպրոց բացելն էր, որտեղ նա նաև կամավոր էր աշխատում: Նա սիրում է ֆլեյտա և ջութակ նվագել և սեր ունի երաժշտության և արվեստի հանդեպ», - ասվում է մրցույթի կայքում Պիշկովայի պրոֆիլում:
«Միսս աշխարհ» մրցույթում հաղթել է չեխ Քրիստինա Պիշկովան
00:04, 10 մարտ 2024