Հետևեք մեզ։

ԱՄՆ-ի Բըրբենք քաղաքում պատասխանել եմ մեր հայրենակիցների բազմաթիվ մտահոգ հարցերին. Իշխան Սաղաթելյան

13:46, 07 ապրիլ 2023
ԱՄՆ-ի Բըրբենք քաղաքում պատասխանել եմ մեր հայրենակիցների բազմաթիվ մտահոգ հարցերին. Իշխան Սաղաթելյան
Այսօր ՀՅԴ Արևմտյան ԱՄՆ-ի Կենտրոնական կոմիտեի կազմակերպությամբ Բըրբենք քաղաքի ՀՅԴ Աղբալյան Կոմիտեության «Բեշիր Մարտիրոսյան» կենտրոնում հանդիպում եմ ունեցել շրջանի կուսակցական ընկերների հետ, ներկայացրել Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակը, պատասխանել մեր հայրենակիցների բազմաթիվ մտահոգ հարցերին, Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
 
«Հիշեցնեմ, որ երկուշաբթի օրը` ապրիլի 10-ին, ժամը 19:00-ին այս նույն կենտրոնում տեղի է ունենալու բաց համայնքային հանդիպում, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները»,- գրել է Սաղաթելյանը: