Երբ Ադրբեջանը ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագրի 5 սկզբունքները ներկայացնում էր, այդտեղ գոյություն չուներ Սահմանադրությունը փոխելու, ներքին օրենսդրությունը վերանայելու, Անակախության հռչակագիրը չգիտեմ ինչ անելու որևէ մասին պահանջ։ Այդ պահամնջը,եթե րանք ունեին, պետքէ հինգ սկզբունքի մեջ տեղավորած լինեին, չկա։ Եվ ահա, ընդունել, որ մենք պետք է նոր Սահմանադրություն ընդունենք, որն ըստ Ադրբեջանի խոչընդոտում է խաղաղության պայմանագիրը կնքելուն, նշանակում է, որ մենք թաղում ենք խաղաղության պայմանագրի կնքման գործընթացն ամբողջությամբ։
Այս մասին իր հրաժարականի պատճառների մասին խոսելիս ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Ասել եմ, որ ես դեմ եմ Սահմանադրության՝ նշված ձևաչափով փոփոխությանը, անգամ դա մեր ներքին կյանքի համար է, ես դեմ եմ պետության հիմքերը վերանայելուն»,-ասում է Մարուքյանը:
Մանրամասն՝ տեսանյութում․