Հետևեք մեզ։

Զանզիբարում 9 մարդ մահացել է, ևս 78 մարդ թունավորվել` ծովային կրիայի միս ուտելուց հետո

10:23, 10 մարտ 2024
Զանզիբարում 9 մարդ մահացել է, ևս 78 մարդ թունավորվել` ծովային կրիայի միս ուտելուց հետո

Տանզանիայում 9 մարդ մահացել է, ևս 78-ը հոսպիտալացվել ծովային կրիայի միս ուտելուց հետո, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։

Ինչպես պարզաբանում է գործակալությունը, ծովային կրիայի միսը Զանզիբարի բնակիչների շրջանում համարվում է դելիկատես, սակայն դրա օգտագործումը պարբերաբար հանգեցնում է մահացության՝ սննդային թունավորումից։

«Ութ երեխա և մեկ մեծահասակ մահացել են Զանզիբար արշիպելագի մաս հանդիսացող Պեմբա կղզում ծովային կրիայի միս ուտելուց հետո, ևս 78 մարդ հոսպիտալացվել է»,- ասվում է հաղորդագրությունում։