Հետևեք մեզ։

Մանասյանը դուրս է մնացել ՕԽ վարկանիշային մրցաշարից. մարտի 10-ին Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ

10:56, 10 մարտ 2024
Մանասյանը դուրս է մնացել ՕԽ վարկանիշային մրցաշարից. մարտի 10-ին Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ

Բռնցքամարտի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում մարտի 10-ին Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իտալիայում ընթացող մրցաշարի մրցումային հերթական օրը պայքարի մեջ կմտնեն Ռուդոլֆ Գարբոյանը, Գուրգեն Մադոյանը և Ռաֆայել Հովհաննիսյանը:

 

Նախօրեին Հայաստանի հավաքականի անդամ Նարեկ Մանասյանը պարտություն էր կրել և դուրս մնացել հետագա պայքարից:

 

Վարկանիշային մրցաշարից դուրս են մնացել նաև գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, 57 կգԱրթուր Բազեյանը, իսկ կանանց թիմից` Անի Հովսեփյանը, Անուշ Գրիգորյանը, Տաթևիկ Խաչատրյանը և Էլիդա Քոչարյանը: