Հետևեք մեզ։

Միացյալ Նահանգները պետք է դուրս գա ՆԱՏՕ-ից, եթե դաշինքը զորքեր ուղարկի Ուկրաինա. սենատոր Լի

11:03, 10 մարտ 2024
Միացյալ Նահանգները պետք է դուրս գա ՆԱՏՕ-ից, եթե դաշինքը զորքեր ուղարկի Ուկրաինա. սենատոր Լի

Միացյալ Նահանգները պետք է դուրս գա ՆԱՏՕ-ից, եթե դաշինքը զորքեր ուղարկի Ուկրաինա, գրում է Յուտա նահանգից ամերիկացի սենատոր Մայք Լին` The American Conservative-ի հոդվածում։

«Մենք պետք է կարմիր գիծ գծենք ՆԱՏՕ-ի հետ՝ կա՛մ Ուկրաինա, կա՛մ ԱՄՆ: Եթե դաշնակիցները զորքեր մտցնեն Ուկրաինայի տարածք, մենք պետք է ամբողջությամբ դուրս գանք ՆԱՏՕ-ից»,- ասել է քաղաքական գործիչը:

Կոնգրեսականի խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքին մասնակցող եվրոպական երկրներն իրավունք չունեն ԱՄՆ-ին ներքաշել պոտենցիալ միջուկային հակամարտության մեջ այնպիսի պետության համար, ինչպիսին Ուկրաինան է։

«Որոշում, որը կարող է հրահրել հաջորդ համաշխարհային պատերազմը, չեն կարող կայացվել անդրազգային էլիտաների կողմից, որոնք հաշվետու չեն որևէ երկրի կամ նրա քաղաքացիներին», - ասել է նա: