Հետևեք մեզ։

Երևանում ոչ սթափ կին վարորդը «յաշիկով» վթարի է ենթարկվել (լուսանկարներ). Shamshyan.com

12:02, 10 մարտ 2024
Երևանում ոչ սթափ կին վարորդը «յաշիկով» վթարի է ենթարկվել (լուսանկարներ). Shamshyan.com

Երեկ Արամ Խաչատրյան և Վաղարշյան փողոցների խաչմերուկում բախվել են 34-ամյա Ռոզա Տոնոյանի վարած Mercedes G-590 մակնիշի և 22-ամյա Վարուժան Ալեքյանի վարած Lexus մակնիշի ավտոմեքենաները։ Հայտնում է shamshyan.com-ը:

 

Բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրին տեղադրված խաղողի վազերի համար կառուցված երկաթե կառուցատարերին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

 

2 անգամ դեպքի վայր է ժամանել Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր հետազոտել են «յաշիկի» վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, Վ. Ալեքյանը եղել է սթափ, իսկ Ռ. Տոնոյանը եղել է ոչ սթափ՝ թույլատրելիի սահմանում։