Հետևեք մեզ։

Վերին Ոսկերպարն է` հայկական հինավուրց հուշարձաններով և մեր անվտանգության համար կարևոր աշխարհագրական դիրքով. Ոսկանյան

12:16, 10 մարտ 2024
Վերին Ոսկերպարն է` հայկական հինավուրց հուշարձաններով և մեր անվտանգության համար կարևոր աշխարհագրական դիրքով. Ոսկանյան

Վերին Ոսկերպարն է՝ հայկական հինավուրց պատմական հուշարձաններով, հրաշք բնությամբ և մեր անվտանգության համար կարևոր աշխարհագրական դիրքով։ Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի վերջին հայտարարություններին, ոորվ պահանջում են իրենց հանձնել այսպես կոչված անկլավային 4 գյուղերը:

 

«Բաքվի բարբարոսսկան վարչախումբը պաշտոնապես հայտարարել է, որ պահանջում է իրեն հանձնել հայկական սրբազան հողի նաև հենց այն տարածքը, որտեղ ես կանգնած եմ այս լուսանկարում։

 

Վերին Ոսկերպարն է՝ հայկական հինավուրց պատմական հուշարձաններով, հրաշք բնությամբ և մեր անվտանգության համար կարևոր աշխարհագրական դիրքով։

 

Հայաստանի ամբողջ ներքին խուսույթը, մեր հանրության և վերնախավերի ուշքն ու միտքն այժմ պետք է դառնա այս և մեր հայրենիքի մնացյալ տարածքների՝ թշնամուն զիջումը բացառող օպերատիվ օրակարգի և դրանից բխող գործուն քայլերի ձեռնարկումը, հակառակ դեպքում՝ մեր պետությունը կվերածվի փաստացի անդամալույծի, ինչը և տենչում է թշնամին»։

 

Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի փոխվարաչապետ Մուսաթաֆաևի գրասենյակը հաղորդագրություն էր տարածել, որում պահանջում էին անհապաղ իրենց հանձնել 4 գյուղ: