Հետևեք մեզ։

Թուրքիայում ընտրություններին ընդառաջ 33 մարդ է ձերբակալվել

13:35, 10 մարտ 2024
Թուրքիայում ընտրություններին ընդառաջ  33 մարդ է ձերբակալվել

Թուրքիայի արևմտյան Սաքարյա նահանգում անվտանգության ուժերը ձերբակալել են ավելի քան 30 կասկածյալի, ովքեր կասկածվում են մարտի 31-ին կայանալիք մունիցիպալ ընտրությունների նախաշեմին ահաբեկչություններ նախապատրաստելու մեջ, կիրակի օրը հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան։


«Սաքարjա նահանգում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործողության ընթացքում ձերբակալվել է 33 կասկածյալ: Հաստատվել է. որ ձերբակալվածների մեջ կան այնպիսիք, ովքեր ընտրությունների նախօրեին ահաբեկչություններ էին նախապատրաստում, զինյալներ ուղարկում, ֆինանսական օգնություն էին ցուցաբերում ահաբեկիչներին ևԱՅԼՆ»,- գրել է նախարարը X սոցիալական ցանցում։
Խուզարկությունների ընթացքում առգրավվել է զենք, զինամթերք, արգելված գրականություն և մեծ քանակությամբ արժույթ։