Հետևեք մեզ։

Սան Ֆրանցիսկոյից Ճապոնիա թռչող ինքնաթիռի անիվը օդից ընկել է մեքենաների վրա (տեսանյութ)

14:12, 10 մարտ 2024
Սան Ֆրանցիսկոյից Ճապոնիա թռչող ինքնաթիռի անիվը օդից ընկել է մեքենաների վրա (տեսանյութ)

Սան Ֆրանցիսկոյից Ճապոնիա թռչող United Airlines ավիաընկերության ինքնաթիռը թռիչքի ժամանակ կորցրել է անվադողը և հարկադրված վայրէջք է կատարել Լոս Անջելեսում, հայտնում է NBC Los Angeles-ը։
Boeing 777-200-ը տեղափոխում էր 235 ուղևոր, 10 բորտուղեկցորդուհի և 4 օդաչու:

«Boeing 777-200-ն ունի վեց անվադող երկու հիմնական վայրէջքի սարքերից յուրաքանչյուրի վրա: Ինքնաթիռը նախատեսված է անվտանգ վայրէջք կատարելու համար  կորած կամ վնասված անվադողերով», - հայտնել են ավիաընկերությունը:

Լոս Անջելեսի հրշեջ վարչությունը հաստատել է, որ օդանավն անվտանգ վայրէջք է կատարել օդանավակայանում , ոչ մի վնաս չի հասցվել:
Անհետացած անվադողը հայտնաբերվել է Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանի տարածքում, որը վնասել է մի քանի մեքենաներ։

Տեսանյութն՝ այստեղ։