«Փյունիկի» սպորտային բժիշկ Վահագն Օրդյանը կես դար տևող կարիերայի ընթացքում աշխատել է հայկական ֆուտբոլի ամենավառ սերունդների հետ,-հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Նա եղել է 70-ականների «Արարատում», Հայաստանի ազգային հավաքականի առաջին բժիշկն է, ինչպես նաև երկար տարիներ նվիրել է մեր ակումբում աշխատանքին։ Այս հոբելյանի առթիվ, «Փյունիկի» տնօրեն Կիմ Առաքելյանը խորհրդանշական մարզաշապիկ նվիրեց Օրդյանին մեր երկրորդ թիմի խաղից առաջ։Բժի՜շկ, շնորհակալություն անմնացորդ նվիրումի ու երկար տարիների պրոֆեսիոնալ աշխատանքի համար»,-ասվում է հաղորդագրությունում: